Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել բանակցությունների սեղանի շուրջ. հայ քաղաքագետ

30.01.2009, 17:11
Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել բանակցությունների սեղանի շուրջ. հայ քաղաքագետ

Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել բանակցությունների սեղանի շուրջ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները։

«Սարգսյան-Ալիև հանդիպումը ձևական էր, և ոչ մի նոր բան դրա ժամանակ չասվեց։ Ղարաբաղյան հարցում հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումներում ոչ մի փոփոխություն չի սպասվում»,- ասաց քաղաքագետը։

Նրա կարծիքով, բանակցությունների սեղանի շուրջ խնդիրները կարող են լուծվել միայն այն դեպքում, եթե շփման կետեր կան, Ղարաբաղյան հարցում դրանք չկան։ «Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները լիովին հակասում են միմյանց»,- նշեց Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի կարծիքով հակամարտությունը կամ կլուծվի ռազմական ճանապարհով, ընդ որում բախման նախաձեռնողը Ադրբեջանը կլինի, կամ երկար ժամանակ սառեցված կմնա։

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանը պետք է ձգտի առավելագույն օգուտ քաղել Ղարաբաղյան խնդրի շուրջ ստատուս-քվոյից՝ զարգանալով տնտեսապես։   

Նախագահների հանդիպումը կայացել է Ցյուրիխում հունվարի 28-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ցյուրիխյան հանդիպումը թվով երրորդն էր։ --0--