Հայաստանի և Թուրքիայի ԱԳն ղեկավարներին հանձնարարվել է լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար

30.01.2009, 11:08
Հայաստանի և Թուրքիայի ԱԳն ղեկավարներին հանձնարարվել է լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Դավոսում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դրական են գնահատել իրենց առաջին հանդիպման արդյունքները և հանձնարարել են երկու երկրների արտգործնախարարներին լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Թուրքիայի նախագահների 2008 թվականի սեպտեմբերի 6-ի հանդիպումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած բեկումը, որն իր շարունակությունն ունեցավ երկու երկրների արտգործնախարարների միջև կայացած հետագա հանդիպումներով:--0-