Թուրքիայի վարչապետը վստահ է, որ Հայաստանի հետ հարաբերություններն առաջընթաց կունենան
29.01.2009,
19:52
Թուրքիայի վարչապետը վստահ է, որ Հայաստանի հետ հարաբերություններն առաջընթաց կունենան
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթացի հույս ունի, հաղորդում է Todays Zaman թուրքական տեղեկատվական կայքը։
Հինգշաբթի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովից հետո կհանդիպի Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ։
«Ես լավատես եմ, բայց ես չգիտեմ, թե որքան լավատես է հայկական կողմը»,- ասել է Էրդողանը լրագրողներին։
Թուրքիայի վարչապետը նաև վստահություն է հայտնել, որ իրեն ու ՀՀ նախագային վերջնական արդյունքում կհաջողվի առաջընթացի հասնել։ --0--