ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ընդդիմադիր պատգամավորի օրինագծի վերաբերյալ

29.01.2009, 17:15
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ընդդիմադիր պատգամավորի օրինագծի վերաբերյալ

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ բացասական եզրակացություն է տվել վարչական իրավախախտումների մասին ՀՀ Օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծի առնչությամբ, որի հեղինակը «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն է։

«Հեղինակն առաջարկում է ուղղումներ մտցնել, համաձայն որոնց ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար քաղաքացիները զրկվում են վարորդական իրավունքից»,- ասաց ՀՀ Արդարդատության նախարար Գևորգ Դանիելյանը։

Սակայն նա նշեց, որ վարորդական իրավունքից զրկելը չի կարող դիտարկվել որպես առանձին պատժամիջոց, քանի որ խախտում կատարած վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելիս վարորդական իրավունքից զրկելու հարցը որոշվում է իրավապահ ու դատական մարմինների կողմից։

Հենց այս պատճառաբանությունն էլ առիթ է հանդիսացել օրինագծին բացասական եզրակացություն տալու համար։--0--