Հայաստանի կառավարությունը 6,2 մլն դրամ է հատկացրել դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 80-ամյակի տոնակատարությանը
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում իր պահուստային ֆոնդից 6,2 մլն դրամ (ավելի քան 20,2 հազար դոլար) է հատկացրել դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 80-ամյակի տոնակատարությանը։
Ինչպես հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հոբելյանական միջոցառումների կազմակերպման նապատակով արդեն ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։
«Վաղը Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա Չեքիջյանի 80-ամյակին նվիրված համերգ»,- տեղեկացրեց նա։
Հովհաննես Չեքիջյանը ծնվել և մեծացել է Ստամբուլում, տեղափոխվել է Հայաստան 1961թ.-ին։ Այդ ժամանկից ի վեր նա ղեկավարում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, որի հետ հանդես է եկել Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի հայտնի բեմերում։
Չեքիջյանը Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ է, պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ -0-