Մարտին Երևանում գովազդային համաժողով կկայանա

29.01.2009, 16:34
Մարտին Երևանում գովազդային համաժողով կկայանա

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ընթացիկ տարվա մարտին Երևանում տեղի կունենա գովազդային համաժողով, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Հայկական գովազդային խորհրդի նախահահ Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ տվյալ համաժողովի շրջանակներում կազմակերպիչները մտադիր են քննարկել «Գովազդի մասին» գործող օրենքի կիրառման և լրացումներ կատարելու անհրաժեշտությանը վերաբերող բոլոր հարցերը։

«Մեկօրյա համաժողովին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր մարդիկ, ովքեր ցանկանում են, որ գովազդը Հայաստանում հասնի պատշաճ մակարդակի»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Մարտիրոսյանը նշեց նաև, որ միջոցառմանը մասնակցելու համար կհրավիրվեն հյուրեր արտերկրից, մասնավորապես, Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից։

2005թ.-ին հիմնված Հայկական գովազդային խորհրդի նպատակն է պաշտպանել սպառողներին անբարեխիղճ, ոչ հավաստի, ակնհայտ կեղծ գովազդից, ինչպես նաև ՀՀ «Գովազդի մասին» օրենքի հոդվածներին համապատասխան` կարգավորիչ գործառույթներ իրականացնել գովազդի շուկայում: -0-