Հայաստանում կընդունվի պաշտոնյայի վարքագծի էթիկայի կանոնագիրք. վարչապետ

29.01.2009, 14:00
Հայաստանում կընդունվի պաշտոնյայի վարքագծի էթիկայի կանոնագիրք. վարչապետ
Հայաստանում կընդունվի պաշտոնյայի վարքագծի էթիկայի կանոնագիրք. վարչապետ

Հայաստանում կընդունվի էթիկային կանոնագիրք, որի նորմերը պարտադիր կլինեն բոլոր պետական ծառայողների համար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Նրանք, ովքեր չեն կարողանա աշխատել նման պայմաններում, պետք է դիմում գրեն և ազատեն զբաղեցրած պաշտոնը», - ընդծգեց Սարգսյանը։

ՀՀ կառավարության ղեկավարն ասաց, որ կոպտությունը, բռիությունը և լկտիությունն ուժեղ ղեկավարի որակներ չեն։ Վարչապետի կարծիքով, նման որակները հատուկ են թույլ ղեկավարներին։

«Մենք ձեզ հետ պետք է պայքարենք սրա դեմ, նման վարքագիծը պետք է մեզ համար անընդունելի լինի», - փաստեց նա։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ խիստ նկատողություն է հայտարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանին և Աբրահամ Մանուկյանին՝ հասարակական վայրում պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորելու համար:-0-