ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ձայնի իրավունքի պահպանման վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը պայմանավորված է իշխանությունների կողմից դրսևորած քաղաքական կամքով. ՀՀԿ մամուլի քարտուղար

28.01.2009, 12:31

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ձայնի իրավունքի պահպանման վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը պայմանավորված է ՀՀ նախագահի գլխավորությամբ իշխանությունների կողմից դրսևորած քաղաքական կամքով և բարեփոխումների իրականացմանն ուղղված քայլերով, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

ԵԽԽՎ-ն որոշել է Հայաստանին ձայնի իրավունքից չզրկել: ԵԽԽՎ նստաշրջանում այս որոշմանը կողմ է քվեարկել 141 պատգամավոր, դեմ են եղել երեքը:

«Միաժամանակ ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանն այլևս ասելիք չունի. մենք շատ բան ունենք անելու, ընդ որում մոտակա չորս տարվա ընթացքում, քանի որ նախագահը խոստացել է ժողովրդին, որ հաջորդ ընտրությունները Հայաստանում կլինեն որակապես ավելի ժողովրդավարական և անվտանգ», - ասաց Շարմազանովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։-0-