Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը այցելել է ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների պանթեոն

28.01.2009, 12:26
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը այցելել է ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների պանթեոն
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը այցելել է ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների պանթեոն

Հայոց բանակի 17-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել են ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների պանթեոն՝ «Եռաբլուր»՝ ծաղկեսպակներ դնելով Ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների հուշահամալիրին։

Արարողության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարար Օհանյանը հայտարարեց լրագրողներին, որ բանակի կազմավորումը ողջ ժողովրդի գործն էր, և յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունի այդ գործում։

«Կանոնավոր բանակը կանգնած էր Հայաստանի անկախության ակունքների մոտ և ամեն ինչ արել է ժողովրդի այսօրվա խաղաղ կյանքի համար», - նշեց նա։

Բանակի կազմավորման օրվա շրջանակներում ծրագրված է նաև զինծառայողների պարգևատրման արարողությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Հայկական բանակի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։

Այս դժվարին առաքելությունն իր վրա վերցրեց կամավորական առաջին ջոկատը, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պահանջում էին պետական մոտեցում։

1990 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի Գերագույն Խորհուրդը ՆԳՆ-ի կառույցում «Հատուկ գնդի» ստեղծման մասին որոշում ընդունեց։ Գունդը բաղկացած էր 26 վաշտից և գործում էր Երևանում ու պետության մյուս մարզերում։

1991 թ.-ի մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե։ Նմանատիպ կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում։ Այս ամենը թեթևացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պաշտպանական միջոցառումների համակարգումը։-0-