ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքի պահպանումը ռացիոնալ որոշում էր. դեմկուսի առաջնորդ

27.01.2009, 19:39
ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքի պահպանումը ռացիոնալ որոշում էր. դեմկուսի առաջնորդ
ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքի պահպանումը ռացիոնալ որոշում էր. դեմկուսի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքի պահպանումը ռացիոնալ որոշում էր, կարծում է ՀՀ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

ԵԽԽՎ ԽՎ-ն որոշել է Հայաստանին ձայնի իրավունքից չզրկել: ԵԽԽՎ նստաշրջանում այս որոշմանը կողմ է քվեարկել 141 պատգամավոր, դեմ են եղել երեքը:

«Կարծում եմ, որ սա ողջամիտ է որոշում է ԵԽԽՎ կողմից, քանի որ անխոհեմ կլիներ Հայաստանին զրկել ձայնի իրավունքից՝ երկիրը ինչ-որ տեղ դարձնելով վտարանդի, ինչը հակաարդյունավետ քայլ կլիներ»,- ասաց Սարգսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Ինչպես նշեց կուսակցության առաջնորդը, դատելով այն ձայների քանակից, որոնք քվեարկել էին Հայաստանի օգտին, ապա դա գրեթե միաձայն կարծիք էր։ «Երևի, ԵԽԽՎ կարծում է, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոց կիրառելն իր նպատակին հասնելու լավագույն միջոց չէ»,- ասաց Դեմկուսի առաջնորդը։  

Ինչպես կարծում է փորձագետը, ԵԽԽՎ պահանջների իրականացման աշխատանքը կշարունակվի, և, դատելով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի տրամադրություններից, ԵԽ-ն կձգտնի նրան, որ Հայաստանը կատարի այդ կազմակերպություն մտնելիս ընդունած բոլոր պարտավորությունները։   

Նրա խոսքերով Հայաստանի իշխանությունները պարտավոր կլինեն շատ օպերատիվ կերպով արձագանքել և լուծել բանաձևերում ներկայացված բոլոր հարցերը, քանի որ խնդիրը ոչ թե դրույթները ԵԽ-ի առաջ, այլ հայ հասարակության առաջ կատարելու մեջ է։ 

«Ի վերջո մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակին ու պարտավորություններին վերաբերող ամեն բան առաջին հերթին մեզ է վերաբերում, և Հայաստանին անհրաժեշտ է ազատվել այդ բեռից ու պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք մինչ այժմ անպատասխան են մնացել»,- ասաց Սարգսյանը։  

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նման որոշման նկատմամբ ընդդիմության հնարավոր արձագանքին, ապա, կուսակցության առաջնորդի կարծիքով, ընդդիմության ներկայացուցիչների վերջին հայտարարությունները ևս խոսում են այն մասին, որ իրենք ԵԽԽՎ-ում երկրին ձայնի իրավունքից զրկելու կողմնակից չեն։     

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել էր դադարեցնել ՀՀ պատվիրակության ձայնի իրավունքը ԵԽԽՎ-ում` Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ։ -0-