Հայկական բանակի օրվա կապակցությամբ հանդիսավոր երեկո է անցկացվում Երևանում

27.01.2009, 18:32
Հայկական բանակի օրվա կապակցությամբ հանդիսավոր երեկո է անցկացվում Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվում է հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայկական բանակի օրվան։  

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կառավարության ներկայացուցիչներ, պատգամավորներ, մշակութային գործիչներ։

Երեկոյի ընթացքում նախատեսված է պաշտպանության նախարարի ելույթը, որից հետո կկայանա տոնական համերգ։

Հայոց բանակի ստեղծման օրն է համարվում 1992թ. հունվարի 28-ը։ Այդ օրը Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։ -0-