Նախագահի խորհրդականը ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ է նշանակվել

27.01.2009, 16:13
Նախագահի խորհրդականը ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ստորագրել է Գառնիկ Իսագուլյանին ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու հրամանագիրը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Մեկ այլ հրամանագրով Իսագուլյանը ՀՀ Ազգային Ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ է նշանակվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահի աշխատակազմում Իսագուլյանը համակարգում էր ազգային անվտանգությանը վերաբերող հարցերը:-0-