ԵԽԽՎ-ն որոշեց Հայաստանին ձայնի իրավունքից չզրկել

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը որոշել է իր ձմեռային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկել։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, Վեհաժողովը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայկական պատվիրակության ձայնի իրավունքը պահպանելու հարցին՝ 141 «կողմ» և 3 «դեմ»։
Այսպիսով, ԵԽԽՎ-ն չի պաշտպանել իր մոնիտորինգային հանձնաժողովի՝ Վեհաժողովի անցյալ տարվա բանաձևի մի շարք դրույթներ չկատարելու պատճառով հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու ավելի վաղ արած առաջարկությունը։
Պահանջներից մեկը 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի անկողմնակալ հետաքննությունն էր, երբ ընդդիմության հանրահավաքը վերածվել էր ցուցարարների և իրավապահ մարմինների բախման և զոհվել էր 10 և վիրավորվել 256 մարդ։
Երեքշաբթի Հայաստանի առնչությամբ Վեհաժողովում կայացած քննարկման ընթացքում խորհրդարանականները եկել են այն եզրակացության, որ մեր երկրի իշխանությունները ձեռնարկել են սկզբի համար բոլոր անհրաժեշտ միջոցները քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։ --0--