Հայկական պատվիրակության ղեկավարը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
27.01.2009,
11:47
Հայկական պատվիրակության ղեկավարը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երկուշաբթի ընտրվել է կազմակերպության փոխնախագահ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Եվրոպոայի Խորհրդի Խորհրդանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) ստեղծվել է միջկառավարական համաձայնագրով՝ Եվրոպայում մեծ միաբանության հասնելու նպատակով, և իր առաջին նիստն անցկացրել է 1949 թ.-ի օգոստոսի 10-ին։
1949 թ.-ին ԵԽԽՎ-ում կար 10 պատվիրակություն, որոնք ներկայացնում էին 10 եվրոպական երկիր։ Այժմ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ։
Հայաստանը դարձել է ԵԽԽՎ անդամ 2001 թ.-ի հունվարի 25-ին։-0-