Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար
26.01.2009,
19:29
Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը երկուշաբթի մեկնել է Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար, որը տեղի կունենա հունվարի 26-30-ը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են՝ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդամներ Ավետ Ադոնցը, Արմեն Ռուստամյանը, Գրիգոր Մարգարյանը, Արծրունի Աղաջանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Հերմինե Նաղդալյանը:--0--