Հայկական եկեղեցու ներկայացուցիչները Հռոմում մասնակցում են Աստվածաբանական երկխոսության թեմայով հանդիպմանը

26.01.2009, 17:15
Հայկական եկեղեցու ներկայացուցիչները Հռոմում մասնակցում են Աստվածաբանական երկխոսության թեմայով հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մասնակացում են հունվարի 24-31-ը Հռոմում անցկացվող Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև Աստվածաբանական երկխոսության համատեղ միջազգային հանձնախմբի հանդիպմանը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի  տեղեկատվական համակարգից:

«Ժողովին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու  Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը և Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ժողովը, որ նախագահում են Հռոմի Քրիստոնեական Միության քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերը և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Դամիեթեի Մետրոպոլիտ Ամբա Բիշոյը, քննարկում է երկխոսության հինգ տարիների արդյունքում ստեղծված «Եկեղեցու բնույթը, սահմանադրությունը և առաքելությունը» խորագրով փաստաթուղթը: Հանձնախումը որոշելու է նաև երկխոսության հետագա ընթացքը: --0--