ԵԽԽՎ-ն Հայաստանին ձայնից զրկելու քայլին չի գնա. Կոսաչյով

Ռուսական պատվիրակությունը կարծում է, որ ԵԽԽՎ-ն երկուշաբթի մեկնարկած նստաշրջանում չի հասնի նրան, որ Հայաստանին զրկի ձայնի իրավունքից, հայտարարեց ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը բյուրոյի նիստի ավարտին։
ԵԽԽՎ-ում կարծում են, որ Հայաստանն ամբողջովին չի կատարել անցած տարվա բանաձևի դրույթները. ազատ չի արձակել «քաղբանտարկյալներին» և չի անցկացրել անցած տարվա մարտի 1-2-ի իրադարձությունների անաչառ հետաքննություն, երբ ընդդիմության հանրահավաքը վերածվեց ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների (ինչի հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 մարդ)։ Անցած տարվա դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկեց Վեհաժողովի այս նստաշրջանի ժամանակ դադարեցնել հայկական պատվիրակության ձայնի իրավունքը։
Մենկնաբանելով հայկական պատվիրակության ապագան ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում՝ Կոսաչյովը նշեց, որ «եթե գործը հասնի դրան (այդ հարցի քննարկմանը), մենք «դեմ» ենք քվեարկելու։ Նա նշեց, որ Հայաստանում «իրավիճակը փոխվել է»։ Կոսաչյովը չափից ավելի համարեց «նման ծայրահեղ քայլերը (պատվիրակությանը ձայնից զրկելը)»։ -0-