Երևանում 2008 թ.-ի գարնան զանգվածային անկարգությունների առնչությամբ հետախուզման մեջ է գտնվում 5 մարդ

23.01.2009, 19:51
Երևանում 2008 թ.-ի գարնան զանգվածային անկարգությունների առնչությամբ հետախուզման մեջ է գտնվում 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում 2008 թ.-ի գարնան զանգվածային անկարգությունների առնչությամբ հետախուզման մեջ է գտնվում 5 մարդ, ուրբաթ հայտնեց մարտյան դեպքերի հետաքննությամբ զբաղվող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը՝ հղում անելով ՀՔԾ տվյալներին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և 200-ից ավելին վիրավորվել։

Նրա խոսքերով մարտյան դեպքերի առնչությամբ քրեական գործի 140 մեղադրյալներից 54-ին մեղադրանք է հարուցվել ՔՕ 225 հոդվածով (զանգվածային անկարգություններ), 15-ին՝ 225 և 300 հոդվածներով (զանգվածային անկարգություններ և պետական իշխանության բռնազավթում), գործով անցնող մյուս անձինք մեղադրվում էին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու, գողության և թալանի մեջ։

31 անձանց նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է, ընդ որում 8-ի նկատամամբ՝ դատարանների կողմից և 23 անձանց նկատմամբ՝ քննչական մարմնի հանդեպ հսկողություն իրականացնող դատախազների կողմից։  

26 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է. 8-ի դեպքում ՝ դատախազների կողմից, 18-ի դեպքում՝ նախաքննության մարմնի։

Նիկոյանի խոսքերով, դատարան է ուղարկվել 90 գործ՝ 111 անձնանց նկատմամբ։ 101 մարդու նկատմամբ 87 գործով վճիռ է կայացվել։ 37 մեղադրյալների նկատմամբ վճռված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, հինգի նկատմամբ տուգանք է կիրառվել։ Ազատազրկման են դատապարտվել 52 մարդիկ, հինգը արդարացվել են։

Պատգամավորն ավելացրեց, որ դատարան ուղարկված 90 գործերից 12-ի դեպքում մեղադրող կողմը որպես հիմք ընդունել է միայն ոստիկանների ցուցմունքները։ 9-ի դեպքում խոսքը ՔՕ 316 հոդվածի մասին է եղել (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառում), երեքի դեպքում՝ 225 հոդվածի (զանգվածային անկարգություններ)։ --0--