ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպինների դեսպանին միջազգային կառույցներում հավսարակշռված դիրքորոշման համար

23.01.2009, 19:23
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպինների դեսպանին միջազգային կառույցներում հավսարակշռված դիրքորոշման համար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպինների դեսպանին՝ միջազգային կազմակերպություններում Հայաստանին վերաբերող խնդիրների շուրջ Ֆիլիպինների Հանրապետության մշտապես հավասարակշռված դիրքորոշման համար:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին նախագահը հայտարարեց Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Գարսիա III-ի հետ հանդիպման ընթացքում՝ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո։

Հանդիպման ընթացքում կարևորվեց երկկողմ շփումների հետագա ակտիվացումը և բավարար գնահատվեց տնտեսության առանձին ճյուղերում փոխգործակցություն ծավալելու համար առկա ներուժը:  --0--