Հայ պատգամավորները ՌԴ փորձագետների աջակցությունն են ակնկալում մարտյան անկարգությունների ժամանակ հատուկ միջոցներից մարդկանց մահվան հանգամանքները պարզելու հարցում

23.01.2009, 18:12
Հայ պատգամավորները ՌԴ փորձագետների աջակցությունն են ակնկալում մարտյան անկարգությունների ժամանակ հատուկ միջոցներից մարդկանց մահվան հանգամանքները պարզելու հարցում
Հայ պատգամավորները ՌԴ փորձագետների աջակցությունն են ակնկալում մարտյան անկարգությունների ժամանակ հատուկ միջոցներից մարդկանց մահվան հանգամանքները պարզելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը Հայաստանի գլխավոր դատախազությանն առաջարկել է դիմել ռուս փորձագետներին՝ 2008 թվականի մարտի 1-2-ի անկարգությունների ժամանակ հատուկ միջոցներից մարդկանց մահվան հանգամանքները պարզելու համար։

Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության՝ իրավապահ մարմինների հետ մարտի 1-2-ին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվեց։

Խոսքը «Չերյոմուխա» գազային նռնակի և փամփուշտների կիրառումից  զոհված երեք մարդկանց մասին է։

Ինչպես նիստի ընթացքում հայտնեց հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը, ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է նմանատիպ խնդրանքով «Չերյոմուխա» հատուկ միջոցների արտադրող ՌԴ ՆԳ  «Հատուկ տեխնիկա և  կապ» գիտաարտադրական միավորմանը։

Նիկոյանի խոսքերով, ԳԱՄ-ում պատասխանել են, որ լիազորված չեն անցկացնել ձգաբանական փորձաքննություն և չունեն տեղեկություններ կարաբինով փամփուշտների նույնականացման մեթոդիկայի մասին, որից կրակել են։

Միաժամանակ այդ հիմնարկում առաջարկել են դիմել ՌԴ ՆԳՆ Փորձագիտաքրեագիտական կենտրոն։

Միևնույն ժամանակ, Նիկոյանի խոսքերով, հատուկ միջոցների ռուսական արտադրողը հստակեցրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հետաքրքրող մի շարք հարցեր։
                        
Մասնավորապես, ԳԱՄ մասնագետի խոսքերով, «Չերյոմուխա»-ի  փամփուշտները պիտանի են կիրառման առավելագույնը հինգ տարի:

Հայկական կողմը հետաքրքրվել է, հնարավո՞ր է, արդյոք, 1986 կամ 1989 թվականի հատուկ միջոցի նպատակային կիրառումը։

Մասնագետների եզրակացության համաձայն, «Չերյոմուխայի» փամփուշտների նպատակային կիրառման պիտանելիությունը կարող է որոշվել միայն նրանց՝ տեխնիկական բնութագրերին համապատասխան փորձարկումից հետո։        
   
Մասնագետները պնդում են, որ փամփուշտների ժամկետն անցնելուց հետո վատանում են դրանց մարտական բնութագրերը, բայց դա չի սպառնում մարդկանց կյանքին և առողջությանը։

Միաժամանակ «Չերյոմուխան» կարելի է կիրառել նաև բաց տարածքում, սակայն արգելվում է փամփաուշտներով կրակել անմիջապես մարդկանց վրա։ -0-