Հայրենիք վերադարձող հայ եկեղեցականները կազատվեն ԱԱՀ վճարից
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ մտցնելու մասին» օրենքի նախագծին։
Ինչպես հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, լրացումների նպատակն է թույլ տալ Հայ Առաքելական Եկեղեցու օտարերկրյա թեմերում իրենց հոգևոր ծառայությունն ավարտած անձանց իրենց անձնական գույքը Հայաստան տեղափոխել առանց ԱԱՀ վճարելու։
«Այսպիսով, այս կատեգորիայի անձանց կտրամադրվեն հարկային արտոնություններ, և նրանք հավասար իրավունքներ կունենան, ինչպես դիվանագետները և զինվորական կցորդները»,- ասաց նա։
Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առարկեց՝ հայտարարելով, որ «Հայաստան վերադարձող հոգևորականության համար ԱԱՀ վճարից ազատելը արտոնություն չէ, այլ բնական իրավունք»։
Ինչպես կարծում է կառավարության նախագահը, գտնվելով ծառայության մեջ արտերկրում, հոգևորականությունը բարեկարգում է իր կենցաղը՝ ձեռք բերելով, օրինակ, հեռուստացույց կամ սառնարան։
«Եվ դա նրանց իրավունքն է իրենց անձնական գույքն իրենց հետ բերել հայրենիք»,- նշեց Սարգսյանը՝ հանձնարարելով Ֆինանսների նախարարությանն այլ ձևակերպում տալ օրենքի լրացումներին։ -0-