Երևանում խորհրդատվություններ են անցկացվել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում տեղի ունեցան սփյուռքի հետ աշխատանքների հետ կապված խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:
Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ արտասահմանում հայրենակիցների հետ աշխատանքի վարչության պետ Ալեքսանդր Չեպուրինը:
Հանդիպման ընթացքում Շավարշ Քոչարյանը կարևորեց հայկական սփյուռքի կազմակերպվածության բարձր մակարդակը և ռուսական կողմի հետ փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնեց:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորեցին սփյուռքի հետ աշխատանքների հետ կապված խորհրդատվությունների պարբերական անցկացումը: -0-