Հայաստանը գազիֆիկացման ցուցանիշով աշխարհի առաջին եռյակում է. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ղեկավար

20.01.2009, 16:36
Հայաստանը գազիֆիկացման ցուցանիշով աշխարհի առաջին եռյակում է. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի  ղեկավար
Հայաստանը գազիֆիկացման ցուցանիշով աշխարհի առաջին եռյակում է. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի  ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը գազիֆիկացման ցուցանիշով աշխարհի առաջին եռյակում է։ Այդ մասին հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրեն Կարեն Կարապետյանը Մոսկվայում անցկացվող գազային միջազգային համաժողովի ընթացքում։

Ներկայում Հայաստանում բնական գազ է ստանում 510 բնակավայր, դրանցից 465-ը՝ գյուղեր են, 45-ը՝ քաղաքներ։ 2008թ. արդյունքներով հնարավոր բաժանորդների թիվն աճել է 21 հազարով և կազմել 675 հազար, իսկ իրական բաժանորդների թիվն աճել է 58 հազարով և կազմել 574 հազար։ Ներկայում 101 հազար տնտեսություն ցանկության դեպքում կարող է դառնալ գազասպառող։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, ներկայում Հայաստանը գազիֆիկացված է 93 տոկոսով, ինչի հաշվին մեր երկիրը աշխարհի առաջին եռյակում է, իսկ 2006թ.-ից՝ առաջինն է ԱՊՀ տարածքում։ «Գազի սեփական պաշարներ չունեցող երկրներից Հայաստանը գազիֆիկացման մակարդակով զբաղեցնում է առաջին տեղը, մինչդեռ հայտնի է, որ այդպիսի երկրներում գազիֆիկացման առավելագույն ցուցանիշը կազմում է 40 տոկոս»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքերով, չնայած բարդ պայմաններին, հայ մասնագետներին հաջողվել է ապահովել այդ բարձր ցուցանիշը՝ միջազգային ճանաչում ձեռք բերելով այդ ոլորտում։

Միևնույն ժամանակ «ՀայՌուսգազարդ»-ի  գլխավոր տնօրենը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը զգալիորեն առաջ է անցել նաև ներքին անվտանգության համակարգի ձևավորման առումով։ Համաժողովի մասնագետները առանձնահատուկ կերպով նշել են Հայաստանում բնակելի հատվածին գազասպասարկման սկսված գործընթացը, որը ենթադրում է գազաազդանշանային ավտոմատ անջատիչների տեղադրում յուրաքանչյուր բնակարանում:

«Ընթացիկ տարում նման սարքեր կտեղադրվեն 250 հազար բնակիչ-բաժանորդների մոտ և դրանով նվազագույնի կհասցվի մեծ վթարների հավանականությունը»,- ասել է Կարապետյանը։ ԱՊՀ մի շարք երկրների գազամատարարող ընկերությունների ղեկավարներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ ուսումնասիրելու և իրենց երկրում նույնպես ներդնելու հայաստանցի մասնագետների այս փորձը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Հայաստան գազը մուտք է գործում Վրաստանի տարածքով.

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ն և ՀՀ էներգետիկայի նախարարությունն ընկերության բաժնետոմսերի 45-ական տոկոսի սեփականատերերն էին, իսկ 10 տոկոսը պատկանում էր «Իտերային»։

Նախագծի ներդրումային շրջանի ծրագրված երեք փուլերից երկուսի իրագործման շրջանակներում («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերումից հետո՝ 2006 և 2008 թթ.-ին) «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում աճել է մինչև 75,55 տոկոս։ Հայաստանի կառավարության մասնաբաժինը կազմում է 20 տոկոս, իսկ «Իտերա» ընկերությանը՝ 4,44 տոկոս։-0-