Հայկական հասարակությունը պետք է ուշադրությունը սևեռի ֆինանսական ճգնաժամի հաղթահարման վրա. Գրողների միության ղեկավար

20.01.2009, 14:36
Հայկական հասարակությունը պետք է ուշադրությունը սևեռի ֆինանսական ճգնաժամի հաղթահարման վրա. Գրողների միության ղեկավար
Հայկական հասարակությունը պետք է ուշադրությունը սևեռի ֆինանսական ճգնաժամի հաղթահարման վրա. Գրողների միության ղեկավար

Հայկական հասարակությունը պետք է ուշադրությունը սևեռի ֆինանսական ճգնաժամի հաղթահարման վրա, այլ ոչ թե մտածի քաղաքական հարցերի և խնդիրների մասին, կարծում է ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

«Հասարակությունը շատ բևեռացված է և քաղաքականացված, և ոչ մի լավ բան դա Հայաստանին չի բերի։ Կցանկանայի, որպեսզի հասարակությունն ավելի շատ մտածի ոչ թե այն մասին, թե ինչ որոշում կընդունի Եվրոպայի Խորհուրդը և ինչ նոր հանրահավաքներ և ցույցեր են սպասվում, այլ այն մասին, որ մեր գլխին է կախվել ֆինանսական ճգնաժամը, որը հարուստների և աղքատների միջև տարբերությունն էլ ավելի զգալի է դարձնում», -  ասաց Անանյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները, մեծ ուշադրություն դարձնելով քաղաքականությանը, ամբողջովին մոռացել են գյուղի խնդիրների մասին, այն դեպքում, երբ այն աջակցության և մեծ ուշադրության կարիք ունի։

«Վերջերս ես եղա իմ հայրենի գյուղում, որտեղ ժամանակին ապրում էր 3-4 հազ. մարդ։ Այժմ տասնյակ տներ դատարկ են, շատ տներում ծերեր են բնակվում, իսկ երիտասարդություն չկա, որը կփոխարինի նրանց», - ասաց Անանյանը։

Նրա կարծիքով, գոյություն ունեցող ֆինանսական ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է, առաջին հերթին, ուշադրություն դարձնել գյուղին, որն այժմ, անխոս, օգնության կարիք ունի, իսկ, երկրորդը՝ հաղթահարել հոգեբանական ճգնաժամը։

Անանյանի խոսքերով, այս երկու պայմանների իրականացումը զգալիորեն կթեթևացնի ելքը ֆինանսական ճգնաժամից։-0-