ՀՀ պաշտպանության նախարարը շաբաթ կներկայացնի գերատեսչության տարեկան
20.01.2009,
13:10
ՀՀ պաշտպանության նախարարը շաբաթ կներկայացնի գերատեսչության տարեկան

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը կներկայացնի գերատեսչության տարեկան հաշվետու զեկույցը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Նրա խոսքերով, նույն օրը կկայանա պաշտպանական գերատեսչության ղեկավարի ամենամյա ավանդական հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:--0—