Հայաստանի ոստիկանության մարմինները 2008 թ.-ին հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1,7 հազ. հանցագործ

20.01.2009, 12:03
Հայաստանի ոստիկանության մարմինները 2008 թ.-ին հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1,7 հազ. հանցագործ

Հայաստանի ոստիկանության մարմինների կողմից 2008 թ.-ին հետախուզվել է 13924 հանցագործ, որոնցից հայտնաբերվել է 1706-ը կամ 12,3 տոկոսը, հաղորդվում է ՀՀ ոստիկանության տարեկան ամփոփագրում։

Ամփոփագրի տվյալներով, հայտնաբերված անձանցից 26-ը կասկածվում էին սպանության, 24-ը՝ ավազակության, 13-ը՝ կողոպուտի, 92-ը՝ գողության, 71-ը՝ խարդախության, 56-ը՝ խուլիգանություն կատարելու, 46-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։

Բացի այդ, հանրապետության ոստիկանության մարմինների կողմից 2008 թ.-ին ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող ևս 102 հանցագործներ: Միևնույն ժամանակ այլ պետություններում ձերբակալվել և Հայաստան են տեղափոխվել ՀՀ ոստիկանության մարմինների կողմից հետախուզվող 50 մարդ՝ 2007 թ.-ի 65-ի համեմատ։-0-