ՀՀ նախագահը և Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատարը քննարկել են համագործակցության հարցեր

20.01.2009, 10:24
ՀՀ նախագահը և Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատարը քննարկել են համագործակցության հարցեր
ՀՀ նախագահը և Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատարը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայաստանի և Եվրամիության միջև առկա համագործակցության օրակարգի ընդլայնման տեսանկյունից նպաստավոր համարելով երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության արդյունավետ շարունակականությունը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է նոյեմբերի սկզբին Բրյուսելում ԵՄ կառույցների ղեկավարների հետ իր հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության կողմից Հայաստանին «Ընդհանրացված արտոնությունների համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվելու հնարավորություն շնորհելու համար։

Նա նշել է, որ երկիրն անելու է իրենից կախված հնարավորը՝ մյուս պայմանավորվածություններն օր առաջ իրողություն դարձնելու համար:

Սերժ Սարգսյանը և Ֆեռերո-Վալդները քննարկել են «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում երկկողմ և բազմակողմ համագործակցային հնարավորությունների ավելացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու ներհայաստանյան զարգացումներին:-0-