Եվրոպայի Խորհրդի գործողությունները Հայաստանի նկատմամբ ուղղված են Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին փոխելուն. Դաշնակցություն

19.01.2009, 18:56
Եվրոպայի Խորհրդի գործողությունները Հայաստանի նկատմամբ ուղղված են Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին փոխելուն. Դաշնակցություն

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Խորհրդի գործողությունները Հայաստանի նկատմամբ և ԵԽԽՎ սպառնալիքները՝ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին, ուղղված են Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին փոխելուն, գտնում է Հայ Հեղափոխական դաշնակցության քաղաքական հարցերով Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«ԵԽԽՎ ճնշումը Հայաստանի վրա` ոչ այդքան երկրի ներքին քաղաքականությունը փոխելու փորձ է, որքան արտաքին»,- երկուշաբթի ասաց Մանոյանը լրագրողներին։

Ըստ նրա, Եվրոպայի Խորհուրդը փորձում է նման ձևով ստիպել Հայաստանին փոխել արտաքին քաղաքականության ուղին, «քանի որ դա ավելի հարմար կլինի Եվրոպայի Խորհրդի համար»։ Առաջին հերթին, Մանոյանի կարծիքով, Եվրոպայի Խորհուրդը ուզում է ստիպել Հայաստանին հրաժարվել կոմպլեմենտար քաղաքականությունից։

Նա կարծում է, որ ԵԽԽՎ գնահատականը՝ Հայաստանի կողմից Վեհաժողովի բանաձևերի կատարման վերաբերյալ, սուբյեկտիվ է և հիմնվում է քաղաքական հաշվարկների վրա։

«Եթե Եվրոպայի Խորհրդին հետաքրքրեր երկրի կողմից միայն իր պարտավորությունների կատարումը, ապա այն պատժամիջոցներ կկիրառեր նաև շատ այլ երկրների նկատմամբ, այնպիսի երկրների, ինչպիսիք են ամբողջատիրական Թուրքիան և բռնատիրական Ադրբեջանը»,- ասաց Մանոյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԵԽԽՎ պահանջների կատարմանը, ապա, նրա խոսքերով, Հայաստանը կարող է անել և ավելին, բայց բացթողումներն այնքան էլ շատ չեն, որպեսզի զրկեն հայ պատվիրակությանը ձայնի իրավունքից։

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել են դադարեցնել 8 պատգամավորից բաղկացած հայկական պատվիրակության ձայնի իրավունքը՝ կապված Երևանի մարտի 1-2-ի գործով քննության հետ:

Որոշումն ընդունվել է մոնիտորինգային հանձնաժողովի զեկուցողներ Ջոն Պրեսկոտի  ու Ջորջ Կոլոմբյեի ներկայացրած՝ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման գործընթացի մասին զեկույցի հիման վրա, որում  ընդգրկված էին անձանց քրեական հետապնդման կետերի հանդեպ բացասական արձագանքներ, և միևնույն ժամանակ դրական էին գնահատված ԶԼՄ-ների, ընտրական բարեփոխումների նկատմամբ  Հայաստանի քայլերն ու Երևանում մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի ստեղծումը։     --0—