Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը կնշանակվի ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
Օրերս ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանն ազատվել էր զբնաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
Գեղամ Ղարիբջանյանը ծնվել է 1951 թ.-ի հոկտեմբերի 2-ին Երևանում։ Հայ պետական գործիչ է և դիվանագետ։ Տարբեր տարիների զբաղեցրել է ավագ խորհրդականի, Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում բաժնի վարիչի, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովման փոխնախարարի, հայկական խորհրդարանի պատգամավորի, ինչպես նաև Իրանում Հայաստանի դեսպանի պաշտոնները։
2005 թ.-ից զբաղեցրել է ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնը։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական ռանգ։ --0--