Տոնական օրերին Երևանում արձանագրվել է 73 արտակարգ պատահար. քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Տոնական օրերին Երևանում արձանագրվել է 73 արտակարգ պատահար, այդ թվում՝ 32 հրդեհ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը։
«Մասնավորապես, արձանագրվել են աղբի բռնկման դեպքեր, մեծ հրդեհներ չեն եղել»,- ասաց նա։
Փոխքաղաքապետի խոսքերով, նշված ժամանակահատվածում մայրաքաղաքում գրանցվել է հոսանքազրկման 18 դեպք, ինչպես նաև ջրամատակարարման դադարեցման վեց դեպք։
Ճեպազրույցի ընթացքում փոխքաղաքպետը բացասական գնահատական տվեց տոնական օրերին մայրաքաղաքում աղբահավաքության վիճակին, հատկապես հունվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում։ Նա նշեց նաև, որ բավարար ակտիվ չեն նաև մայթերի մաքրման աշխատանքները։
«Մայրաքաղաքի փողոցների մեծամասնությունը ծածկված է սառույցով, քանի որ չի բավարարում համապատասխան տեխնիկան»,- հայտնեց նա։ -0 –