Երևանի «Արարատ» ակումբը դուրս է մնացել Համագործակցության գավաթի պայքարից

19.01.2009, 12:41
Երևանի «Արարատ» ակումբը դուրս է  մնացել Համագործակցության գավաթի պայքարից
Երևանի «Արարատ» ակումբը դուրս է  մնացել Համագործակցության գավաթի պայքարից

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն Երևանի «Արարատ» ակումբը, որը հանրապետությունը ներկայացնում էր այժմ Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ և Բալթյան երկրների չեմպիոնների Համագործակցության գավաթ» ֆուտբոլի միջազգային XVII մրցաշարում, դուրս է մնացել հետագա պայքարից։

Արարատը միևնույն խմբում հայտնվեց Ռուսաստանի չեմպիոն Կազանի «Ռուբինի», Ուզբեկստանի «Պախտակարի» և Ղազախստանի «Ակտոբեի» հետ։

Առաջին փուլում հայ ֆուտբոլիստները 1-3 հաշվով զիջեցին «Ակտոբե» ակումբին, իսկ երկրորդ փուլում՝ 1։4 հաշվով «Պախտակորին»։ Այսպիսով, վերջին փուլում «Արարատ»-«Ռուբին» հանդիպումը հայկական թիմի համար ձևական բնույթ էր կրում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանը ձեռնպահ մնաց Համագործակցության գավաթի ընթացքում «Արարատի» ելույթը մեկնաբանելուց։

Նա նաև ավելացրեց, որ տեղեկատվություն չունի այն մասին, թե պատրաստվու՞մ է, արդյոք, Հայաստանի վերջին տարիների մնայուն չեմպիոն Երևանի «Փյունիկը» մասնակցել Միության գավաթի խաղերին։

Չեմպիոնների Հոմոգործակցության գավաթը նախկին ԽՍՀՄ երկրների ակումբների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշար է։-0-