Մեդվեդևը վստահ է, որ գազի տարանցման հարցը կլուծվի

19.01.2009, 10:42
Մեդվեդևը վստահ է, որ գազի տարանցման հարցը կլուծվի
Մեդվեդևը վստահ է, որ գազի տարանցման հարցը կլուծվի

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման խնդիրը, որը շաբաթ օրը Մոսկվայում քննարկել են միջազգային համաժողովի մասնակիցները, կհաջողվի լուծել։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Մեդվեդևը համոզմունք է հայտնել, որ «կգտնվի այս բարդ հարցի հանգուցալուծումը, որն այսօր քննարկվել է միջազգային համաժողովի ժամանակ»։

Նա շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը «դրական ներդրման համար, որը նա կատարում է գազային խնդրի քննարկման և լուծման գործում»։

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները հաճախ են հանդիպում, և «դա թույլ է տալիս լուծել երկու երկրների միջև ծագած փոքրագույն խնդիրները»։

Սարգսյանն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև չկան ոչ մի խնդիրներ, հատկապես գազային ոլորտում։

«Գազասպառումը մեզ մոտ ավելանում է, և մենք ակտիվորեն համագործակցում ենք այդ ոլորտում», - ասել է նա։-0-