Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում
19.01.2009,
09:59
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
«Մոսկվայում նախագահը մասնակցում է միջազգային գազային համաժողովին»,-տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի նախագահները, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցոգովինայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Եվրամիությունում նախագահող Չեխիայի կառավարությունների ղեկավարները եւ պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:-0-