ՀՀ իշխանությունները շահագրգռված են Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված «յոթի գործի» քննությամբ. ընդդիմություն

16.01.2009, 19:08
ՀՀ իշխանությունները շահագրգռված են Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված «յոթի գործի» քննությամբ. ընդդիմություն

ՀՀ իշխանությունները շահագրգռված են Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված «յոթի գործի» արագ քննությամբ, ուրբաթ ասաց ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։ 

Այսպես կոչված՝ «յոթի գործով» հունվարի 16-ի դատական նիստը հերթական անգամ ընդհատվել է մեղադրյալների՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով և տեղափոխվել հունվարի 30-ին։

«Անկարգությունների 10 զոհերի մահվան իրական մեղավորներին փնտրելու փոխարեն հատուկ քննչական ծառայությունը որևէ տրամաբանությունից զուրկ գործ սարքեց, մի բան, որը կպարզվի դատաքննության ընթացքում»,- Մուսինյանը ուրբաթ ասաց լրագրողներին։   

Նրա խոսքերով, իշխանությունները շահագրգռված են գործի արագ քննությամբ,  վճիռ կայացնելու և «այդ գլխացավանքից» ազատվելու մեխանիզմներ գտնելու համար։  

««Յոթի գործով» մեղադրյալները քաղբանտարկյալներ են, և տվյալ գործը դատաքննության ենթակա չէ նրանց քաղաքական հայացքների համար»,- կարծում է Մուսինյանը։

Ընդ որում երկրի առաջին նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ գործի մեղադրյալները շարունակելու են իրենց բողոքի ակցիաները դատարանի դահլիճում, մասնավորապես, ոտքի չեն կանգնելու դատավորի ներս մտնելուց, ինչը նրանց կողմից իրենց քաղաքական դիրքորոշման արտահայտումն է։  

«Համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ մեղադրայլ ու տուժած կողմերը միասին են՝ մեղադրող կողմի և դատավորի դեմ։ Սա ցույց է տալիս, որ մեղադրյալները, տուժածներն ու ողջ հասարակությունը կարծում է, որ սպանության իրական իրագործողները թաքնվում են, իսկ քննչական խումբն ու դատախազությունը զբաղված են մարտի 1-2 գործի փաստերը թաքցնելով»,- ասաց Մուսինյանը։

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված, այսպես կոչված, «յոթի գործով» քրեական միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի գործերը՝ զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ, պետական իշխանության յուրացնել մեղադրանքով:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—