ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկումը չի հանգեցնի միջազգային կառույցների հետ համագործակցության սառեցման. պատգամավոր

16.01.2009, 18:23
ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկումը չի հանգեցնի միջազգային կառույցների հետ համագործակցության սառեցման. պատգամավոր

ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկումը չի հանգեցնի միջազգային կառույցների հետ պետության համագործակցության գործընթացների անմիջական սառեցման, ասաց ՀՅԴ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը։ 

«Սակայն ես կարծում եմ, որ դրանից որոշ չափով կարող է տուժել երկրի իմիջը։ Համագործակցության տեսակետից մեր երկրին այնքան էլ լավ չեն վերաբերվի, որքան առաջ»,- Նռանյանն ուրբաթ ասաց լրագրողներին։

Ընդ որում նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունը չպետք է կախվածության մեջ լինի միջազգային վարկերից, մասնավորապես, ԱՄՀ-ի և Համաշխարահային բանկի։ 

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել են դադարեցնել 8 պատգամավորից բաղկացած հայկական պատվիրակության ձայնի իրավունքը՝ կապված Երևանի մարտի 1-2-ի գործով քննության հետ:

Որոշումն ընդունվել է մոնիտորինգային հանձնաժողովի զեկուցողներ Ջոն Պրեսկոտի  ու Ջորջ Կոլոմբյեի ներկայացրած՝ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման գործընթացի մասին զեկույցի հիման վրա: --0--