Բրազիլացի լողափի վոլեյբոլիստները Հայաստանը կներկայացնեն հաջորդ երկու օլիմպիական խաղաշրջաններում

16.01.2009, 18:05
Բրազիլացի լողափի վոլեյբոլիստները Հայաստանը կներկայացնեն հաջորդ երկու օլիմպիական խաղաշրջաններում
Բրազիլացի լողափի վոլեյբոլիստները Հայաստանը կներկայացնեն հաջորդ երկու օլիմպիական խաղաշրջաններում

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Բրազիլացի լողափի վոլեյբոլիստները Հայաստանը կներկայացնեն հաջորդ երկու օլիմպիական խաղաշրջաններում, հայտնեց ՀՀ ԱՕԿ ներկայացուցիչ, հայտնի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը։

Նրա խոսքերով, համապատասխան պայմանագիրը բրազիլացի լողափի վոլեյբոլիստների կողմից ստորագրվել է ուրբաթ։

Բրազիլացի վեց վոլեյբոլիստներ ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված են Հայաստան՝ հանրապետությունում լողափի վոլեյբոլը զարգացնելու նպատակով։ Մարզիկները Հայաստանը կներկայացնեն նաև օլիմպիական խաղերի և այլ միջազգային մրցաշարերի ժամանակ։

Երեք զույգ՝ երկու տղամարդկանց և մեկ կանանց, ընտրվել են լողափի վոլեյբոլի հատուկ մրցաշարում՝ կազմակերպված Հայաստանի ԱՕԿ-ի կողմից Բրազիլիայում։ «Ընտրված մարզիկները երիտասարդ են ու հեռանկարային և արդեն հասել են հաջողությունների պատանեկան ու երիտասարդական մրցաշարերում»,- նշեց Գիլոյանը։

Բրազիլացի մարզիկների վճարը կընդգրկի աշխատավարձ և պարգևատրումներ՝ խոշոր մրցաշարերում տարած հաղթանակների համար։

Գիլոյանի խոսքերով, յուրաքանչյուր խոշոր մրցաշարում ունեցած հաջողությունից հետո աշխատավարձերը կվերանայվեն ու կավելացվեն։ Ընդ որում աշխատավարձի ստույգը չափն ասելուց նա հրաժարվեց։

Գիլոյանը նաև հայտնեց, որ վոլեյբոլիստները կմարզվեն ու կապրեն Բրազիլիայում, սակայն ՀՀ ԱՕԿ-ի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության վերահսկողության տակ։

Պայմանագրերի ստորագրումից առաջ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը բրազիլացի մարզիկներին հուշանվերներ հանձնեց, մասնավորապես, Համահայկական խաղերի փոքրիկ գավաթներ։ --0--