Հայաստանի և Իրանի սահմանին 2,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

16.01.2009, 17:40
Հայաստանի և Իրանի սահմանին 2,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի և Իրանի սահմանին 2,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Իրանի սահմանին 2,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից։

«Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 15։54-ին հայ-իրանական սահմանային գոտում, հայկական Մեղրի քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ 2,8 մագնիտուդով»,- հայտնեց գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում  3-4 բալ է կազմել։ «Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում, որտեղ ցնցման ուժգնությունը 3 բալ է կազմել»,- ասաց նա։ --0--