Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հանձնակատարը երկուշաբթի կժամանի Հայաստան
16.01.2009,
17:36
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հանձնակատարը երկուշաբթի կժամանի Հայաստան

Երկուշաբթի, հունվարի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների (Benita Ferrero-Waldner) գլխավորած պատվիրակությունը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Այցի շրջանակներում նախատեսված են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-