ՀՐԱՏԱՊ. Հայաստանին ռուսական սպառազինություններով մատակարարելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը հետաքննել է Հայաստանին ռուսական սպառազինություններով մատակարարելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումների շուրջ իրավիճակը, տեղեկությունները չեն հաստատվել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք Գլխավոր շտաբի հետ միասին հետաքննել են իրավիճակը։ Այն անձը, ում ազգանուnը հիշատակվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, որևէ փաստաթուղթ չի ստորագրել, և անցած տարի Հայաստան ոչ մի մատակարարում չի իրականացվել», - ուրբաթ Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Լավրովը հիշեցրել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվել էր կոնկրետ մարդու ստորագրությամբ մի փաստաթղթի տեքստ, այդ փաստաթղթում թվարկվում էր ռազմական տեխնիկայի և ռազմական ունեցվածքի հսկա քանակություն, որն իբր թե վերջերս մատակարարվել է Հայաստան։-0-