Հայաստանում հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Հայհիդրոմետ
16.01.2009,
12:31
Հայաստանում հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Հայհիդրոմետ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանը մոտակա հանգստյան օրերին կբարձրանա 5-7 աստիճանով՝ հարավ-արևմուտքից հանրապետության տարածք տաք օդային հոսանքների ներթափանցման շնորհիվ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հիդրոօդերևութաբանության և վերահսկողության պետական ծառայության (Հայհիդրոմետ) կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Եթե այսօր Արարատյան դաշտավայրում օդի նվազագույն ջերմաստիճանը տատանվում է -14-ից -15 աստիճանների միջև, ապա հանգստյան օրերին օդի նվազագույն ջերմաստիճանը կլինի մոտ -10 աստիճան», - ասաց նա։
Սուրենյանի խոսքերով, հունվարի 20-ից սկսած հյուսիս-արևելքից հանրապետություն կներխուժեն սառը օդային հոսանքներ, ինչի արդյունքում հունվարի 20-21-ին կրկին սպասվում է ջերմաստիճանի իջեցում 3-5 աստիճանով։
«Մոտ օրերին ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ, բացառությամբ հունվարի 18-ի, երբ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Երևանում տեղումներ չեն սպասվում», - ավելացրեց գործակալության զրուցակիցը։-0-