ԵԽԽՎ-ն Հայաստանին չի զրկի ձայնի իրավունքից. Դեմկուսի առաջնորդ

15.01.2009, 18:44
ԵԽԽՎ-ն Հայաստանին չի զրկի ձայնի իրավունքից. Դեմկուսի առաջնորդ
ԵԽԽՎ-ն Հայաստանին չի զրկի ձայնի իրավունքից. Դեմկուսի առաջնորդ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) չի զրկի Հայաստանին ձայնի իրավունքից, կարծում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը։

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին հավանություն է տվել ՀՀ պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու առաջարկին։

Մոնիտորինգային հանձնաժողովի զեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ջորջ Կոլոմբյեն ներկայացրել են Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման գործընթացի մասին զեկույցի նախագիծը, որում ընդգրկված էին անձանց քրեական հետապնդման կետերի հանդեպ բացասական արձագանքներ, և միևնույն ժամանակ դրական էին գնահատված ԶԼՄ-ների, ընտրական բարեփոխումների նկատմամբ  Հայաստանի քայլերն ու Երևանում մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի ստեղծումը։    

«ԵԽԽՎ-ը չի զրկի Հայաստանին ձայնի իրավունքից, քանի որ գիտակցում է, որ այդքան էլ անկեղծ ու արդարացի չի եղել Հայաստանի նկատմամբ կայացրած իր որոշումներում ու մոտեցումներույմ, ինչպես նաև հակասական հայտարարություններ է արել Հայաստանի վերաբերյալ»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Սարգսյանը։

Կուսակցության առաջնորդը ափսոսանք հայտնեց այն փաստի առնչությամբ, որ Հայաստանը հասցրեց նրան, որ «ինչ որ եվրոպացի պաշտոնյաներ կարող են մեզ վրա մատ թափ տալ և ասել, թե ինչպես մենք պետք է վարվենք»։

Ինչպես կարծում է Սարգսյանը, դա բացառապես հայ իշխանությունների մեղքն է, մասնավորապես, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչների աշխատանքի, ինչպես նաև ԱԳՆ, Ազգային Ժողովի ղեկավարության բացթողումներն են։

«Չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ում մեր ներկայացուցիչները չեն ձեռնարկել համապատասխան քայլեր կամ պրոֆեսիոնալ չեն, սակայն բոլոր գործողություններն ու լուծումները տվյալ հարցում պետք է համալիր լինեն՝ սկսած խորհրդարնականների գործողություններից և վերջացրած դիվանագիտական ծառայության քայլերով»,- ասաց Սարգսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ եթե անգամ ԵԽԽՎ-ն զրկի Հայաստանին ձայնի իրավունքից, ապա դա միայն խաղ կլինի երկրի վարկանիշի հետ։

«Սակայն մենք չպետք է սպասենք նրանց որոշմանը, մենք պետք է շահագրգռված լինենք, որպեսզի նման հարցեր չառաջանան հետագայում, իսկ դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել ավելի ակտիվ դիվանագիտական քայլեր»,- ասաց Սարգսյանը։

Ներկայում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն գտնվում են Հայաստանում՝ մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության վերաբերյալ պարտավորությունների իրականացման գործընթացն ուսումնասիրելու համար։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—