ՀՀ կառավարությունը սահմանել է սգո արարողությունների ժամանակ պետական դրոշի օգտագործման կարգը

15.01.2009, 17:29
ՀՀ կառավարությունը սահմանել է սգո արարողությունների ժամանակ պետական դրոշի օգտագործման կարգը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ սահմանել է ՀՀ զոհված կամ մահացած քաղաքացիներին զինվորական հարգանքի տուրք մատուցելու նպատակով կազմակերպված սգո արարողությունների ժամանակ պետական դրոշի օգտագործման կարգը։

Ընդունված որոշման համաձայն, ՀՀ դրոշը գործածվում է հայ մշակույթի, գիտության, սպորտի, քաղաքական ու ռազմական ականավոր գործիչների, Հայաստանի սահմաններից դուրս դուրս  խաղաղապահ  կամ ռազմական  գործողություններին մասնակցելու  ժամանակ  ծառայողական  պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների հուղարկավորության սգո արարողությունների ժամանակ։

ՀՀ դրոշն օգտագործվում է նաև մահացած ազատամարտիկների, մասնավորապես «Խիզախության համար» մեդալով, «Ռազմական խաչ» և «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով պարգևատրված քաղաքացիների հուղարկավորության ժամանակ։ --0--