ՀՀ խորհրդարանը կտուժի, եթե ըննդիմությունը հրաժարվի պատգամավորական մանդատներից

15.01.2009, 15:46
ՀՀ խորհրդարանը կտուժի, եթե ըննդիմությունը հրաժարվի պատգամավորական մանդատներից
ՀՀ խորհրդարանը կտուժի, եթե ըննդիմությունը հրաժարվի պատգամավորական մանդատներից

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը կտուժի «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության՝ պատգամավորական մանդատներից հրաժարվելու դեպքում, կարծում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Այս կամ այն քաղաքական որոշման կայացումը յուրաքանչյուր կուսակցության ինքնավար իրավունքն է, և ես չեմ կարող մեկնաբանել մեկ այլ կուսակցության գործունեությունը»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Սարգսյանը։

Սակայն, ինչպես նշեց ՀԴԿ ղեկավարը, կուսակցության՝ խորհրդարանի կազմից դուրս գալու դեպքում վերջինիս գործունեությունը «բնականաբար կտուժի, քանի որ չի լինի ոչ մի ձայն, որը այլընտրանքային կարծիք կամ դիրքորոշում կներկայացնի»։  

Ընդ որում նա չհամաձայնեց այն բանի հետ, որ «Ժառանգությունը» ԱԺ-ում իրեն պասիվ է պահում։  

«Կարծում եմ, որ կուսակցության անդամները բավականին ակտիվ են աշխատում խորհրդարանում, մեկ այլ հարց է՝ համաձայնում են, թե ոչ նրանց դիրքորոշումների հետ»,- ասաց Սարգսյանը։  

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը հունվարի ընթացքում կլուծի խորհրդարանում իր հետագա գործունեության նպատակահարմարության հարցը։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը ՀՀ ԱԺ-ում ներկայացված է 7 պատգամավորների կազմով և միակ ընդդիմադիր կուսակցությունն է խորհրդարանում։  

Որպես նման որոշման հիմնական փաստարկ՝ կուսակցությունը նշում է իր չնչին ազդեցությունը երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ --0--