Յոթ նկար են գողացել Հայաստանի նկարիչների միության նկարադարանից

Տարբեր հեղինակների յոթ նկար են գողացել Հայաստանի նկարիչների միության նկարադարանից, չորեքշաբթի հաղորդվում է ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրում։
Ինչպես հաղորդվում է տեղեկատվության մեջ, Երևանի ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը հաստատել է, որ կողոպուտն իրականացվել է հունվարի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նկարադարանի մուտքի դուռը բացվել է հատուկ բանալիով։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ նկարիչների միության փոխնախագահ Կարապետ Փաշինյանը, այժմ իրավապահ մարմինները փաստի առնչությամբ հետաքննություն են վարում։
«Ավելի կոնկրետ տեղեկատվություն կտրամադրվի մի քանի օրից», - ասաց նա։
ՀՀ նկարիչների միությունը հիմնադրվել է 1932 թ.-ին։ Այս ժամանակահատվածում այն ունեցել է շուրջ 40 անդամ։ Այսօրվա դրությամբ Միության կազմում են Հայաստանի 1100 նկարիչներ։-0-