ՀՀ փոխվարչապետը տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Ռաս ալ-Խայմայում

14.01.2009, 11:52
ՀՀ փոխվարչապետը տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Ռաս ալ-Խայմայում
ՀՀ փոխվարչապետը տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Ռաս ալ-Խայմայում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նախօրեին Ռաս ալ-Խայմայի թագաժառանգի հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում նաև զբոսաշրջության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ փոխվարչապետը հունվարի 12-ին աշխատանքային այցով գտնվում էր Քաթարում և ՄԱԷ-ում։

Գևորգյանը ծանոթացել է նաև Ռաս ալ-Խայմա Էմիրության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին։

2007 թվականին Հայաստանի կառավարության և Ռաս ալ-Խայմա Էմիրության միջև ստորագրվել էր տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Էմիրության կողմից արդեն իսկ Հայաստանում մեկնարկել են ներդրումային ծրագրեր հանքարդյունաբերության, զբոսաշրջության և անշարժ գույքի զարգացման ոլորտներում:

Ռաս ալ-Խայմայում ՀՀ փոխվարչապետն այցելել է նաև հախճապակու արտադրության տարածաշրջանում ամենամեծ  «RAK ceramics» գործարան, ծանոթացել արտադրանքին:

Քննարկվել են գործարանի արտադրանքը Հայաստանում և ԱՊՀ-ում ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի տարածքում որոշ ապրանքատեսակների արտադրություն ծավալելու հնարավորությունները: -0-