ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն հունվարի 20-ին. ՀՀ ԱԳՆ

13.01.2009, 19:32
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն հունվարի 20-ին. ՀՀ ԱԳՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն հունվարի 20-ին. ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն հունվարի 20-ին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքերով, այցի ընթցաքում ծրագրված են համանախագահների հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։-0-