Հայաստանի Արդարադատության խորհուրդը թեկնածություններ է ներկայացրել Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր պաշտոնների լրացման համար

13.01.2009, 19:09
Հայաստանի Արդարադատության խորհուրդը թեկնածություններ է ներկայացրել Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր պաշտոնների լրացման համար

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Արդարադատության խորհուրդը երեկ իր նիստի ժամանակ թեկնածություններ է առաջադրել Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր պաշտոնների համար, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Արդարդատության խորհուրդը առաջարկել է Ելիզավետա Դանիելյանի, Համլետ Ասատրյանի, Արթուր Պողոսյանի թեկնածությունները Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոններում նշանակելու համար, իսկ դատավորներ Էրնա Հայրիյանի, Ելենա Սողոմոնյանի, Անատոլի Մաթևոսյանի, Սուրեն Անտոնյանի, Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Մամիկոն Դրմեյանի թեկնածությունները Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոններում նշանակելու համար:

2008 թ.-ի հունվարի 1-ից ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների թիվը 7 մարդ էր կազմում։ Սակայն 2008 թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ ուղղումներ մտցրեց երկրի Դատական օրնսգրքում, համաձայն որի դատավորների թիվն ավելացվեց մինչև 17 մարդու։--0--