ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը երկուշաբթի կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երկուշաբթի կժամանի Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԱՊԿ քարտուղարությունից։
«Այցի ընթացքում կքննարկվեն Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները»,- նշեց գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա, արտահերթ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել փետրվարի 3-ին։
«Օրը դեռ համաձայնեցվում է։ Ոչ բոլոր երկրներն են հաստատել այդ ամսաթիվը։ Այդ պատճառով նստաշրջանը կարող է անցկացվել փետրվարի 3-ին կամ ավելի ուշ։ Բայց դա տեղի կունենա փետրվարի սկզբին»,- ասաց Քարտուղարության ներկայացուցիչը։
Նա ընդգծեց, որ Երևանում Բորդյուժան կհանդիպի Հայաստանի ղեկավարության, մասնավորապես, նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ -0-