Հայաստանի մի բնակիչ Կալաշնիկով տիպի ինքնաձիգ է հանձնել իրավապահ մարմիններին

10.01.2009, 13:59
Հայաստանի մի բնակիչ Կալաշնիկով տիպի ինքնաձիգ է հանձնել իրավապահ մարմիններին

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի 38-ամյա բնակիչ Սերգեյ Գ.-ն ոստիկանության Ապարանի բաժին է ներկայացել և կամավոր հանձնել «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ։

Ինչպես շաբաթ օրը հաղորդվում է ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրում, Սերգեյ Գ.-ն պարզաբանել է, որ ինքնաձիգը ձեռք է բերել 1993-1994 թթ.` ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ։

Կատարվում է հետաքննություն:-0-