Երևանի դպրոցներում հաճախելիության ցածր մակարդակ է նկատվում

Հայաստանի դպրոցներում դասերը սկսվել են հունվարի 8-ին, և նոր տարվա ուսման առաջին երեք օրվա ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարարություն ստացվում են առանձին զանգեր աշակերտների հաճախելիության ցածր մակարդակի մասին, տեղեկացրեց նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը։
«Օբյեկտիվորեն ասած՝ հաճախելիության ցածր մակարդակը կարելի է բացատրել ցուրտ եղանակով և երկուշաբթի օրվանից ուսումը սկսելու աշակերտների տրամադրվածությամբ», - ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Գալստյանի խոսքերով, առաջին երեք օրվա ընթացքում դպրոցների տնօրեններն անձամբ վկայում են այն մասին, որ ոչ բոլոր դպրոցականներն են հաճախում դասերի և բացատրում են դա նրանով, որ նրանք տրամադրվել են դպրոց հաճախել երկուշաբթի օրվանից։
«Նման իրավիճակը լիովին սպասելի էր, և տոներից հետո առաջին օրերին դասարաններում ներկա-բացակա անելն անիմաստ է», - ավելացրեց նա։
Մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաև, որ ջեռուցվող դպրոցներում ստեղծված են բավականին հարմարավետ պայմաններ, և ուսումնական գործընթացը ընթանում է նորմալ ռիթմով։
Այս առնչությամբ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանը պարզաբանեց, որ այսօրվա դրությամբ Երևանի դպրոցներից 106-ն ունեն անհատական կաթսայատուն, իսկ դրանցից 46-ն ունեն նաև հավելյան տաքացուցիչներ։
ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն, հանրապետությունում գործում է 1472 միջնակարգ դպրոց, որոնցից 260-ը՝ Երևանում։-0-